«Պուտինի Ռուսաստանը տեսանելի ապագայում մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կլինի Եվրոպայում»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հավելելով, որ պաշտպանական քաղաքականությունը պետք է «հանգամանորեն համապատասխանեցվի այս իրականությանը»։ Նա կոչ է արել պաշտպանել եվրոպական աշխարհակարգը և Ռուսաստանի դեմ պայքարում ուժեղացնել աջակցությունն ՈՒկրաինային։               
 

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Ցավոք, տեղի ունեցավ այն, ինչը կարող էր և...

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Ցավոք, տեղի ունեցավ այն, ինչը կարող էր և...
24.04.2013 | 11:04

Երբ նայում եմ, թե, ինչպես է իմ ազգը միասնական մոտեցում ցուցաբերում, երբ խոսքը Մեծ Եղեռնի մասին է, ես ուղղակի սարսափում եմ և գիտե՞ք, թե, ինչու: Այն պարզ պատճառով, որ, եթե 1915 -ին նույն Թուրքիայի տարածքում մենք լինեինք այսպես միասնական և անմոռաց նվիրված լինեինք իրար, այնպես, ինչպես դա անում ենք տարվա մեջ ընդամենը մեկ օր, հենց, այս օրը, մեզ հնարավոր չէր լինի կոտորել: Մենք ի տարբերություն հրեաների, ունենք չափից շատ, վստահելու հատկություն մանավանդ, երբ խոսքը օտարների մասին է: ՈՒղեղումս պարզապես չի տեղավորվում` ոնց կարելի էր նախօրոք տեղյակ չլինել «թալեաթների և էնվերների» ձեռամբ նախապատրաստվող այս հրեշագործությանը: Չ՞է, որ դա նախապես պլանավորված ծրագիր էր, որը մեկ օրում չէր պատրաստվել: Դրա մասին նախապես տեղեկացված էին լայն շրջանակի մարդիկ: Նույնը տեղի ունեցավ Սումգաիթյան դեպքերի ժամանակ, ու հայերս կրկին հանկարծակիի եկանք:

Հայ համայնք: Իսկապես պարտավորեցնող հասկացություն: Համայնքն այնպիսի կառույց է, որը մանավանդ մուսուլմանական երկրներում, որտեղ հայն ուղղակի անցանկալի երևույթ է, պետք է նման լինի բանակային ստորաբաժանման, որտեղ անբաժան մասը հետախուզությունն է: Այո հենց հետախուզությունը`իր լայն սպեկտրով: Այն, որ մեր քույրերը և եղբայրները այն ժամանակվա Թուրքիայում գրեթե բոլորը իրենց խելքի և աշխատասիրության շնորհիվ կարելի է ասել բավականին ապահովված մարդիկ էին անժխտելի է: Այսինքն նրանք կարող էին իրենց միջոցների չնչին ներդրումներով ստեղծել այնպիսի մի կառույց, որն ամեն վայրկյան տեղեկացված լիներ` ի՞նչ է մեզ սպասում վաղը, ի՞նչ վտանգ է կախված օդում: Թուրքերից շատերը փողի համար պատրաստ են դիմելու ցանկացած ստոր քայլի, և ես չեմ կարողանում հասկանալ, ինչո?ւ մենք չունեինք լրտեսներ իրենց վերնախավում, որոնք համապատասխան գումարի դիմաց մեզ տեղյակ կպահեին պատրաստվող հրեշագործության մասին: Միայն չպետք է մտածել` դե, ի՜նչ իմանային, որ այսպես կարող էր լինել: Միայն այն, որ դու քրիստոնյա ես և ապրում ես մուսուլմանների մեջ, քեզ արդեն պետք է աչալուրջ դարձնի:
Հեռու չգնանք: Օրինակ, այսօր մուսուլմանական տարբեր երկրներում ունենք ապրող տասնյակ հազարավոր հայ օջախներ: Հետաքրքիր է, ունե՞ն արդյոք նրանք ինֆորմացիայի աղբյուրներ, թ՞ե ոչ: Միայն պետք չէ ասել, թե հիմա 21-րդ դարն է այդպիսի վայրագություններ այլևս չեն լինի: մուսուլմանական երկրներում միշտ կա այդպիսի վտանգ, երբ ծայրահեղական ազգայնականներն իրենց պոպուլիստական հայացքներով կարող են գալ իշխանության և՞ առաջին թիրախը դառնում է քրիստոնյան: Ընդհանրապես ապրել մուսուլմանական հողի վրա (չնայած այդ հողերի զգալի մասը ժամանակին հայկական հողեր են եղել) արդեն իսկ վտանգ է ցանկացած քրիստոնյայի համար: Պետք է աչալուրջ լինել:


Հ.Գ. -Թե՞ արդեն մոռացել ենք Հրանտ Դինքի սպանության փաստը`դա էլ հո վերջերս էր:

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ